Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 20-ը՝ Երկրի օր

Մարտի 20-ը՝ Երկրի օր

Ամբողջ աշխարհում մարտի 20-ին, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, նշվում է Երկրի օրը: Ընդ որում միջազգային տոների օրացույցում գոյություն ունի Երկրի երկու օր՝ այսօրվանը նշվում է Գարնանային գիշերահավասարի օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 22-ին: Առաջինն ունի խաղարարական և մարդասիրական ուղղվածություն, իսկ երկրորդը՝ էկոլոգիական:


Մարտի 20-ը ընտրվել և պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 1971 թ. որպես Երկրի օր հենց այն պատճառով, որ այդ օրվան բաժին է ընկնում գարնանային գիշերահավասարը, երբ փոխվում է մոլորակի կենսաբանական ռիթմը, դուրս է գալիս իր զարգացման նոր շրջապտույտին, երբ տեղի է ունենում բնության արթնացում և վերածնունդ: ՄԱԿ-ի դիմումի մեջ ասվում է. «Երկրի օրը հատուկ ժամանակ է, որը նախատեսված է, որպեսզի բոլոր մարդկանց ուշադրությունը սևեռվի Երկիր մոլորակի՝ որպես ընդհանուր տան գիտակցմանը, զգալ մեր ամբողջ երկրի ընդհանրությունը և միմյանցից փոխադարձ կախվածությունը»:


Այդ օրվա հիմնադիրը հայտնի ամերիկյան հասարակական գործիչ Ջոն Մորտոնն է, ով 1840-ականներին ծառերի և թփերի տնկման ընկերություն է բացել՝ շրջակա միջավայրի հանդեպ երկրի յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքի ծրագրի շրջանակներում: Դառնալով Նեբրասկի Տարածքի քարտուղարը՝ 1872 թ. նա առաջարկել է հաստատել օր, որը կնվիրվի կանաչապատմանը: Այդպես հայտնվել է Ծառի օրը, որն անմիջապես շատ հայտնի է դարձել: Առաջին օրվա ընթացքում նահանգի բնակիչները տնկել են շուրջ մեկ միլիոն ծառ, և շուտով նրանց նախաձեռնությունը վերաճեց հասարակական շարժման: Սկսած 1970 թ. տոնի իմաստն ընդլայնվեց մինչև շրջակա միջավայրի պահպանման ընդհանուր գաղափար, և հանդես եկավ նոր անվանում՝ Երկրի օր, դառնալով համազգային:  1971 թ. ՄԱԿ-ը պաշտոնապես ընդունեց այդ տոնը, իսկ արդյունքում այն դարձավ համաշխարհային՝ տարեցտարի ստանալով ավելի լայն միջազգային աջակցություն:


Այսօր Երկրի օրը քաղաքացիական նախաձեռնությունների համաշխարհային շարժում է ի պաշտպանություն մոլորակի՝ որպես Գլոբալ Տան, որը միավորում է բազմաթիվ միջոցառումներ և ակցիաներ, ինչպես բնապահպանական և էկոլոգիական, այնպես էլ խաղաղասիրական: Դա այնքան տոն է, որքան առիթ մեկ անգամ ևս մտածել դյուրաբեկ և խոցելի շրջակա միջավայրի, մարդու և շրջակա միջավայրի փոխադարձ հարաբերությունների խնդիրների մասին: Ռուսաստանում Երկրի օրը նշում են էկոլոգիական վտանգից պաշտպանության օրվա շրջանակներում:
Շրջակա միջավայրի բարեկարգության և պաշտպանության գործում ավելի հայտնի միջոցառումների թվում, որոնք անց են կացվում մեր մոլորակի տարբեր անկյուններում, էկոլոգիական ցուցահանդեսներն են և փառատոնները, բնության մասին մարաթոնները և կոնֆերանսները, քաղաքներում փողոցների և տարածքների մաքրումը, ծառերի տնկումը և ավտոմոբիլային շարժման դադարեցումը մեծ քաղաքների կենսունակ փողոցներում, մշակութային ակցիաները և համերգները...


Նաև պետք է նշել, որ ձևավորված ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկրի օրվա շրջանակներում ճնշող մեծամասնություն կազմող երկրներում անպատճառ ընդունված է մեկ րոպեի ընթացքում զանգել Խաղաղության զանգը, որը բոլոր ժողովուրդների, խաղաղ կյանքի, ընկերության, համերաշխության խորհրդանիշ է և կոչ՝ գործելու հանուն մարդկության մշակույթի և լավագույն նվաճումների պահպանման: Այդ արարողության իմաստը նրանում է, որ մարդիկ մտածեն, ինչպե՞ս պահպանել մեր հիանալի մոլորակը, ինչպե՞ս բարելավել կյանքը նրա վրա, իրենց զգան Երկրի բնակիչ և մի մաս:


Խաղաղության առաջին զանգը (Peace Bell) ձուլվել է ի հիշատակ 1954 թ. ճապոնական քաղաքների ողբերգության, որոնք վերապրեցին միջուկային ռմբակոծություն, և հաստատվել է ՄԱԿ-ի շտաբ-կայանում՝ Նյու-Յորքում: Այն ձուլվել է մետաղադրամներից, որոնք հավաքվել են բոլոր մայրցամաքների երեխաների կողմից, նրանում նաև հալվել են օրդեններ և շքանշաններ, տարբեր երկրների մարդկանց այլ պատվավոր նշաններ: Զանգի վրայի գրառման մեջ ասվում է. «Կեցցե համընդհանուր խաղաղությունն ամբողջ աշխարհում»:


1996 թ. զանգ է դրվել նաև ՄԱԿ-ում՝ Վիենայում, հետո սկսեցին դնել այլ երկրներում՝ Ճապոնիայում (1954 թ.), Գերմանիայում (1989 թ.), Լեհաստանում, Թուրքիայում (1989 թ.), Մեքսիկայում (1990 թ.), Ավստրալիայում (1992 թ.), Մոնղոլիայում (1993 թ.), Կանադայում (1996 թ.), Բրազիլիայում (1997 թ.), Արգենտինայում (1998 թ.), Էկվադորում (1999 թ.), Ուզբեկիստանում (2003 թ.) և այլ երկրներում: Ռուսաստանը միացավ «Երկրի օրը խաղաղության զանգին» ակցիային 1998 թ.:


Երկրի օրն ունի նաև իր դրոշը` Տիեզերքից մեր մոլորակի առաջին նկարներից մեկի պատկերով: Դա գիտակցության նշան է, որ միայն համատեղ ջանքերով կարելի է լուծել գլոբալ էկոլոգիական և սոցիալական խնդիրները Երկրի վրա: Այդ պատճառով պատահական չէ, որ այս տոնը ակտիվորեն խրախուսում են բոլոր տիեզերագնացները: Չէ՞ որ նրանք առաջինն են երկրին տեղեկացրել, թե ինչքա՞ն հիասքանչ և անպաշտպան է մեր մոլորակը, և թե որքան ունի մեր հոգատար վերաբերմուքի կարիքը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. designbuildlive.org
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ